▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե շաբաթական մեկ ժամ Հ1-ը կամ «Հորիզոն»-ն ինձ հատկացնեին…

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարցում 12-րդ
---------------------

Սէն Կրէկուարի/Աշրաֆիէյի/ դասընկերներս են որ Գալիֆօրնիա զիրար գտած են և ազատ ժամերուն պէյրութական հին յիշատակներով կ՛ապրին երբ ազատ ժամ մը ունենան ;
----------------------------------------------------------------------------------------
Սիրելի Ժագօ / իրենց համար միշտ Ժագօ մնացած եմ/
Վերջ մը պիտի ունենան մեր դժբախտութիւնները,,,
Հազիւ սկսած էինք ուրախանալ ծնունդներու համեմատական աճով,ամէն օր նորատեսակ դժբախտութիւնները կ՛աւելնան-
Չէր բաւեր սահմանին վրայ շաբաթական դարձած սպաննուածները հակառակորդի դիպուկահարներէն,որոնց հանդէպ գրեթէ անզգամ սկսած ենք դառնալ,Հայաստանի ճամբաներուն վրայ մրցանիշ կտրող երիտասարդ մահեր կան ամէն Աստուծոյ տուած օր,վիրաւորներ,հաշմանդամներ,մեծ մասը ինքնաշարժներու անխնամ վիճակներէն յառաջացած /յատկապէս բեռնատարներու/ բաժին մը հարբեցութեան հետեւանք,մասնաւորապէս անխոհեմ երիտասարդներու, ինքնասպանութիւններու մասին ալ շատ կը լսենք,երիտասարդ մայրեր,դանակահարութիւններ սին վէճերու պատճառով,ընտանեկան վրէժխնդրութիւններ՛ սիկիլիական տարբերակով,ակն ընդ ական-ատամն ընդ ատաման--- ուր՞ մնացին մեր ժողովուրդին քրիստոնէական սկզբունքները,
ինչ՞ կ՛ընեն մեր եկեղեցականները ,մոմավառութեամբ ՞ միայն կը զբաղին թէ կը պատրաստուին բանակի կողքին տողանցելու՞ ՞
Դպրոցի նստարաններէն և խորաններու բեմերէն պէտք է սկսի սերունդներու կրթութիւնը ,,, Ինչու գիրք մը չես գրեր այս մասին,դուն որ մեր դասարանի ամենափայլուն հայագէտն էիր,,
---------------------------------------------------------------------------------------
Տղաք-գիրք կարդացողը ով՞ է հիմա ,,,Եթէ շաբաթական ժամ մը յատկացնէ ինծի Հ1-ը կամ Հորիզոնը,թերեւս մի քանի հոգի օգտուի, բայց իմացայ որ ոչ միայն չեն վարձատրեր /որմէ պատրաստ էի հրաժարելու/ այլ ես պէտք եմ եղեր գումար մուծել բարի խօսքս ըսելու - Առ քեզ բան ՛ -հիմա հասկցայ թէ ինչու ձեր
կողմերէն և էմիրաթներէն /ալլօ-աճլլօ /մարդիկ խօսք կ-առնեն կոտրած-թափած հայերէնով, Փէթրօլի հոտ եմ առնում,ես չունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее