▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ռազը չլիներ, կարող է երգիչ չդառնայի...Դավիթ Ադամյան

Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ , որը տարբերվում է նույնանման երգերից:

Երգիչը Դավիթ Ադամյանն է ՝ Արցախի ձայներ նախագծի մասնակից, ով նաև հանդես է գալիս անհատական կատարումներով: Փորձեցինք նրանից պարզել մանրամասներ՝ կապված այլընտրանք ունեցող աշխատանքի մասին:

Այնքան հաճա՞խ ես օգտվում տաքսիներից , որ որոշեցիր երգ ձոնել նրանց:

Հաճախ , այնքան , որ նրանք հասցնում են ինձ բավականին զվարճալի գաղափարներ ու թեմաներ տալ և ամեն անգամ ինձ հետաքրքրում է թե տաքսիստը մտքում ինչ է մտածում իր ուղևորների մասին:

 Ո՞վ է գրել երգդ:

Վահրամ Պետրոսյանը:

Ինչու՞ վստահեցիր նրան ;

Ես հավանում եմ նրա գործերը , նաև ընկերներս խորհուրդ տվեցին:

Երաժշտությունը, գործիքավորումը ո՞վ է արել ;

Karen -Sevak production -ի հետ ենք աշխատել , քանի որ սա իմ առաջին աշխատանքն էր, պիտի կողքս լինեին այնպիսի մարդիկ , երաժիշտներ , որոնց անվերապահորեն կվստաեի: Երբ արդեն պատրաստ էր տեսահոլովակը նկարահանեց ընկերս ՝ ռեժիսոր Արտյոմ Աբովյանը , ու փառք Աստծո դեռ վատ , բացասական խոսքեր չեմ լսել:

Ներկայիս երգարվեստը որքանո՞վ ես ուսումնասիրել ;

Լավ թե վատ գրեթե բոլորին լսում եմ ու ինձ համար եզրահանգումներ անում , Ճիշտն ասած շատ են իրար նման երգերը, այդ պատճառով որոշեցի մի քիչ տարբերվել ՝հումորային , թեթև երգ ու տեսահոլովակ ներկայացնելով:

Դու բնույթով այդպիսի՞ն ես ՝ կատակասեր:

Այո , ասող -խոսող չեմ սիրում ամեն ինչը բարդացնող մարդկանց , փորձում եմ բարդ իրավիճակներում էլ ինձ չկորցնել:

Ղարաբաղից եկար Երևան , որ երգչի կարիերա անես, իսկ կրթություն ունե՞ս:

Այո սովորում եմ կոնսերվատորիայի ժող . երգի բաժնում Նորոյանի դասրանում Գյումրի մասնաճյուղում:

Ղարաբաղցի լինելդ օգնու՞մ է , որ հաստատվես երգարվեստում, քեզնից առաջ Անդրե կար , Ռազմիկ Ամյան:

/Քահ - քահ ծիծաղում է / Եթե Ռազը չլիներ կարող է երգիչ չդառնայի , միշտ իր երգացանկի երգերն եմ երգում , մինչև իմ երգացանկն ունենամ ու փորձեմ հետ չմնալ: Ի դեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ աշխատող ստեղծագործական խմբին , պրոդյուսեր Լիրա Քոչարյանին և ասեմ շուտով եթերում կլինի իմ հաջորդ տեսահոլովակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее