2026–ին իշխանության վերարտադրության շանսերը շատ փոքր են. այսպես է կարծում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Մյուս կողմից, եթե արդյունավետ ընդդիմադիր հարթակ չստեղծվի, իշխանությունը կարող է վերարտադրվել, SputnikԱրմենիա մամուլի ակումբում ասաց քաղաքագետը։
«Եթե իշխանությունը հաղթի, կնշանակի, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը հաղթում է, դա կնշանակի ՀՀ պետականության կոլապս»,–ասաց Սուրենյանցը։
Դիտեք նաև՝
Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի հեռանկարը թաղվում է մշուշում. քաղաքագետ
Եթե չկա փողոց, եթե չկա քաղաքական այլընտրանքային ծրագիր, Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց չենք տեսնի, SputnikԱրմենիա մամուլի ակումբում ասաց քաղաքագետ սուրեն Սուրենյանցը։
«Եթե իշխանության մեջ ֆորսմաժորներ չկան, ուրեմն պետք է գոնե ակտիվ փողոց լինի։ Մարդկանց փողոցում հավաքելը քիչ է, պետք է նրանց պահել։ Պահել կարելի է կոնկրետ քաղաքական ծրագրով։ Եթե ծրագիր լիներ, Բագրատ սրբազանի կոչումը կհաջողեր», - ասաց Սուրենյանցը։