| «Կարծում եմ Քըրք Քրքորյանը այսօրվա իրականության մեջ, եթե ողջ լիներ, Սամվել Կարապետյանի կողքի բանտախցում կլիներ, որովհետև, եթե նա տեսներ, որ այսօր ունենք մի իշխանություն, որը թուրքի հետ այսքան սերտ հարաբերությունների մեջ է, որը ուղիղ հարձակում է անում հայ եկեղեցու դեմ և պառակտում է մեր ազգը, վստահ եմ, դեմ կլիներ»,- Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի այն խոսքին, որ՝ «Քըրք Քըրքորյանը եթե ողջ լիներ, դահլիճում առնվազն 2-3 խմբակցություն չէր լինի»։ Անդրադառնալով Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անունով կոչելու հարցին, Սամվել Հակոբյանը նշեց․ «Եթե փողոցի անունը փոխեք, միևնույն է՝ մարդիկ շարունակելու են այն կոչել Լենինգրադյան, ուղղակի լինելու է խառնաշփոթ։ Ուզում եք փողոցները անվանափոխե՞ք՝ գտեք փողոցներ, որոնք որ կամ անուն չունեն, կամ որոնց անունները հայտնի չեն։ Ձեր այս մոտեցումները՝ ձեր քաղաքական պուճուր տրյուկներով, վնասում են էս քաղաքին, այս ձևական ինֆոպովըդներով քաղաքական մեդինա լցնելը կեղծ օրակարգ է»։ | 
«Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, Սամվել Կարապետյանի կողքի բանտախցում կլիներ». Սամվել Հակոբյան
      
      
      
      
        Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
      
      
      Tweet
    
    
      
  
  Հասարակություն далее
 
            
            далее
 
            
            далее
 
            
            далее
 
            
            далее
 
            
            далее
 
            
            далее
 
      


 
          