Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասան Հովհաննես Բաբախանյանն, ով վերջին տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, ապրում և ստեղծագործում է այնտեղ, այս օրերին հիմնականում զբաղված է իր՝ «Ես եվ ես» մենաներկայացմամբ:
«Այս ներկայացումը խաղալու եմ Նյու Յորքում: Նախապես որոշված էր, որ միայն հոկտեմբերի 1-ին պետք է լինի, բայց քանի որ 3 ամիս առաջ տոմսերն արդեն իսկ սպառված էին՝ եվս մեկ օր ավելացրեցինք և կխաղամ նաև հոկտեմբերի 2-ին: Հավատացեք, սա ինձ համար շատ պատասխանատու քայլ է: Անհամբեր սպասում եմ, թե ինչպես կընդունվի բրոդվեյան հանդիսատեսի կողմից»,-տեղեկացրեց Հովհաննես Բաբախանյանը:
Ներկայացումն արդեն իսկ մեկնարկել և հրաշալի է ընդունվել է Լոս Անջելեսում: Մինչ Նյու Յորքյան պրեմիերան՝ դերասանը մենահամերգով կներկայանա Ֆրեզնոյում, որը կազմակերպել է այնտեղի Հայաստանի դեսպանատունը:
«Հոկտեմբերի 8-ին Նյու Յորքի «Carnegie Hall»-ում համերգի եմ մասնակցելու, այնուհետեւ կվերադառնամ Լոս Անջելես՝ գործունեությունս շարունակելու համար: Ինձ մոտ միշտ ամեն ինչ 4 ամսվա կտրվածքով պլանավորված է լինում, ու դա է պատճառը, որ դժվարանում եմ ասել՝ երբ կկարողանամ գալ Հայաստան»,-նշեց նա:
Հարցին, թե հայ դերասանի համար բարդ չէ՞ ստեղծագործական կյանքով ապրել ԱՄՆ-ում՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ ընդհանուր առմամբ հեշտ չէ, բայց գտնում եմ՝ եթե ուզում ես քո կյանքում որևէ արդյունքի հասնել, պետք է աշխատես, շատ աշխատես: Աշխատասիրությունն Աստծո կողմից մարդուն տրված առաջնային ու կարևոր հատկանիշներից է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում