▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե որոշել եմ, էլ հետդարձ չկա. Աստղիկ Սաֆարյանը` կողակցի և Երևան վերադառնալու մասին

Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացում ենք ստորև.Աստղիկը նշեց, թե ինչպիսին կցանկանա տեսնել իր ընտրյալին. «Կուզեի, որ նա իսկապես լավը լինի, ոչ թե թվացյալ։ Հուսամ՝ այդպիսինն էլ կլինի։ Տղամարդու մեջ չեմ սիրում, երբ խոսքերը չեն համապատասխանում արարքներին։ Ըստ իս` իսկական տղամարդուն դա վայել չէ»։

Երգչուհու խոսքով՝ ինքը փնտրող տեսակ չէ։ «Միգուցե դա է պատճառը, որ դեռ չեմ գտել նրան, բայց դա իմ «ֆորմատը» չէ։ Ես չեմ փնտրում, հակառակը, ինձ կփնտրի և կգտնի նա, ով իրականում նախատեսված է ինձ համար։ Իսկ թե ով կլինի նա, ինձ նույնպես արդեն հետաքրքիր է»,– նշեց երգչուհին։

Ըս Աստղիկի՝ որոշումներ կայացնելիս ինքը երկար է ծանրութեթև անում, բայց երբ որոշում է, այլևս հետդարձ չկա։ «Ես անխախտ հավատարիմ եմ լինում իմ որոշմանը։ Նույն էլ հարաբերություններում է, կարող եմ երկրորդ հնարավորություն տալ, ներել և հասկանալ, սակայն երբ դիմացինս շարունակում է գործել նույն սխալները, շահագործել բարությունս, որոշում եմ`վերջ տալ ամեն ինչ։ Դա նշանակում է, որ կորցնում եմ հարգանքս, վստահությունս ու փոխվում է երբեմնի դրական վերաբերմունքս` դառնալով անտարբեր»,–եզրափակեց Աստղիկը։

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Ինչու Աստղիկ Սաֆարյանը բաժանվեց ընտրյալից. երգչուհին անկեղծանում է

Ինչ-որ մեկի սիրուհին լինելու փոխարեն` գերադասում եմ ընտանիքիս օգնությունը. Աստղիկ Սաֆարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее