▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ո՞ւր են. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը՝ ադրբեջանցիներին

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ իբր հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու և դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկելու մասին: 

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. 

«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ո՞ւր են»:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հրապարակել է խոցված ՈՒԱԶ-ի տեսանյութը, որում ակնհայտ երևում է, որ ՈՒԱԶ-ը ոչ թե ՀՀ ՊՆ սև համարանիշով է, այլ ունի սպիտակ համարանիշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее