«Եթե նախընտրական փուլ չլիներ, միգուցե սենց արձագանք չլիներ». ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Ծառուկյանի որդու հարսանիքի շքեղության պատճառով առաջացած հանրային վրդովմունքը պայմանավորում է ընտրություններով:
Հավելենք նաև, որ ըստ Մելքումյանի՝ իրենք գնում են ընտրություններում հաղթելու:
«Հիմա մեր հերթն է, մենք գնում ենք հաղթելու, իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը հստակ հայտ է ներկայացնում պետության ղեկավար` վարչապետ դառնալու»,- ասել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
Հարցին` գործարարը դառնա պետության ղեկավա՞ր, նշել է. «Որևէ մեկին սեփականատեր լինելը չի արգելում... Երկիրը պետք է կառավարել հոգեհարազատ միջավայրում: Ինքը գիտի, թե ոնց պետք է կառավարել»: Պատգամավորը հավելել է, որ միայնակ են մասնակցելու ընտրություններին:
Դիտեք նաև՝