▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մտածենք մարդ բերել գրանցելու մասին, ապա Գալուստ Սահակյանը կբերի, բայց ոչ հարսը. ԱԺ նախագահ

«Նրանք, ովքեր նման հիմար բաներ են տարածում, հեռու են գտնվում իրականությունից հեռու։ Ձայնագրության մեջ անծանոթ բան չկա, առավել ևս զանգողը զանգահարել է աշխատանքի պահին, ոչ թե ինքն է զանգահարել, այլ իրեն են զանգահարել և խնդիրներ են առաջադրել՝ որտեղ ընտրեն և ինչ անեն։ Այդտեղ որևէ խնդիր չկա, եթե բանի տեղ դնող լինեի, ով որ տարածել է այդ խնդիրը, նրան դատի կտայի», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը` անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, որոնց համաձայն` իր հարսը՝ Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգել է իր ենթակայությամբ գտնվող աշխատողներին մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում, որտեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արման Սահակյանը:

«Որևէ մեկը չի պարտադրում: Վերջին հաշվով, այսօր գրանցումն այն սովետական ժամանակի գրանցումը չէ: Որ շատ խոսում եք, ուզում եմ վիրավորվել, իմ հարսը շատ բարեհոգի աղջիկ է, եթե ցանկանա էլ գրանցել, դա իր գործը չէ: Եթե մենք մտածենք մարդ բերել գրանցել, դա ոչ թե մեր հարսին պետք ա դիմենք, ապա Գալուստ Սահակյանը մարդ կբերի կգրանցի, բայց ոչ հարսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее