▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե միայն գիտնայինք...

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 «ԵԹԷ ՄԻԱՅՆ ԳԻՏՆԱՅԻՆՔ

Թէ ինչ՞ հոգեւոր հարստութիւններ կը պարունակեն մեր շարականները,այսօրուընէ կը նստէինք ԳՐԱԲԱՐ սորվելու-լեզու մը որ հայհոյանք չունի այլ միայն հոգեսլաց աղօթքներ:
Վաղը ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ Է –Յիսուս խաչուած է Գողգոթայի վրայ , կրնար՞ մեր աննման ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԸ լուռ մնալ ,ան այնպիսի պատկերաւոր ձեւով
Աղօթքներ շարադրած է ի տես այդ տեսարանին ,ուր բանաստեղծը,Աստուածաբանը,հաւատացեալը եւ մանաւանդ տառապած ՀԱՅԸ իրար խառնուած կրօնական գրականութեան գլուխ-գործոցներ տուած է իր ժողովուրդին և մարդկութեան: որպէսզի մասնակից դառնանք վաղուայ մեծ խորհուրդին դարձեալ պիտի փորձեմ փունջ մը աղօթք տալ և անոնց աշխարհաբարի վերածումը / թէև բնագիրէն շատ բան պիտի կորսուի/:
---------------------------------------------------------------------------------------
Նորոգող տիեզերաց- որ զգեցուցեր մեզ լոյս փառաց- արկար զքեւ ի զինուորաց—քղամիթ կարմիր նախատանաց—Մերկեա՝ յինէն ըզքուրձ մեղաց—զտրտմագինն արեամբ ներկած-- և զգեցո՝ զուրախալին –զպատմուճանն իմ զառաջին:

Սիրտ իմ առ քեզ աղաղակէ – Բանդ որ ընդ Հօր ի սկզբանէ – որ կամաւոր վասն մարդկան –կրեցեր մարմնով զայս ամենայն-ինձ լսելի արա զձայն—յարքայութեանդ քո կոչման – ընդ ժողովոցն անդ անդրանկաց—օրհնել զքեզ միշտ յաւիտեան :
-------------------------------------------------------------------------------------
Ով Տիեզերքի նորոգող,որ մեզի հագուեցուցիր փառքի լոյսը,զինուորները քու վրադ կարմիր քղամիդ անցուցին որպէս նշան նախատինքի-,մերկացուր վրայէս մեղքի տրտմագին արիւնով ներկուած քուրձը և հագուեցուր իմ առաջին ուրախալի պատմուճանը:

Սիրտս քեզի կ՝աղաղակէ որ սկիզբէն Հօրդ խօսքն էիր,որ մարդուն համար կամաւորապէս կրեցիր այս ամէնը,ինձ լսելի ըրէ ձայնդ երբ արքայութիւն կոչես,որ քեզ օրհնեմ յաւիտեան անդրանիկներու խումբին հետ:
-------------------------------------------------------------------------------------
/Շնորհալիի այս աղօթքները գրուած են Այբենական կարգով/»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее