▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք ճանապարհները բացում ենք, իրենք բացում են,Ադրբեջանն առանձին միջանցք ինչի՞ է ուզում. Մարուքյան

Նախքան կոմունիկացիաների բացումը, մեր օրենսդրությունն ամբողջությամբ պետք է վերանայվի և համապատասխանեցվի մեր անվտանգային մարտահրավերներին. այս մասին Կոտայքի մարզում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Գոյություն չունի Մեղրիի միջանցք: Նոյեմբերի 10-ի փաստաթղթում գրված չէ Մեղրիի միջանցք:

/filemanager/uploads/2020/02/week-2/Edmon_Maruqyan_1.jpg

Գրված է, որ ճանապարհ է տրվում, որտեղո՞վ՝ գրված չէ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանի սուվերեն տարածքով որևէ միջանցք, որևէ կտոր չի կարող տրամադրվել, դա բացառված բան է»,- ասել է Մարուքյանը: Շարունակելով խոսքը՝ ԼՀԿ ղեկավարը նշել է. «Նոյեմբերի 10-ի փաստաթղթում գրված է՝ կողմերը գնում են ապաշրջափակման: Սա նշանակում է, որ բոլորը շրջափակումը բացում են և սկսում են շփվել: Հիմա, եթե մենք ճանապարհները բացում ենք, իրենք բացում են, Ադրբեջանն առանձին, սուվերեն միջանցք ինչի՞ է ուզում: Ըստ էության, Հայաստանից հող է ուզում, տարածք է ուզում, ճանապարհ է ուզում, որ դա դառնա իր սեփականությունը»,- դիտարկել է պատգամավորը՝ նշելով, որ սահմանները բացելուն իրենք կողմ են, սակայն բացելուց առաջ առաջարկում են վերանայել ամբողջ օրենսդրությունը:

 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее