▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք դեմը չառնենք, սպասենք մինչև հակառակորդը զինվի արդիական միջոցներով, շատ ուշ կլինի

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կիրակնամուտի խորհրդածութիւններ
----------------------------------------------------
Կամաց-կամաց սկսած եմ հասկնալ թէ ինչու ամէն օր քիչ մը աւելի զինուորական պետութիւն սկսած ենք դառնալ- 
Սկիզբը իմ եւրոպացած խաղաղասէր դաստիարակութեամբս անհանգիստ կ՛ըլլայի ամէն օր հրասայլներ, զինուորական տարազով նախարարներ,նոյնիսկ մեր բանակէ հասկցող զինուորական նախագահը զինուորներու կողքին տեսնելով,անոնց ընտանեկան պարագաներով հետաքրքրուելով,բանակի փորձերուն ներկայ գտնուելով, և շարունակել միջազգային ատեաններուն առջեւ խաղաղութեան կոչեր ընելով կը խորհէի որ ամերիկեան-ռուսական քաղաքական կեղծիքի տարբերակ մըն է մերն ալ;
Ուր՞ է սխալս -Մենք սահմանամերձ գիւղեր չունինք ,ներկայ զինամթերքներով,հրթիռներով մեր փոքրիկ հայրենիքը դարձած է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ տարածութիւն ժամանակի ընթացքին եթէ մենք առաջքը չառնենք և սպասենք որ հակառակորդը լաւ մը զինուի ռուսական և հրէական արդիական միջոցներով և ակնկալենք որ միջազգային դէտերը/սրիկաները/ մեզ նախայարձակ չնկատեն,շատ ուշ կ՛ըլլայ; Մասնագէտ բարեկամ մը որ նոր էր վերադարձած Ստեփանակերտէն, ապշած մնացած էր որ նոյնիսկ ապաստարաններ չեն նախատեսուած քաղաքին մէջ-
Եթէ խաղաղութեամբ ապրիլ կ՛ուզենք հայրենիքէն հեռանալով չէ որ զայն կը գտնենք -հարկ է որ աւելի ուժով ըլլանք,հակառակորդին առիթ չտանք որ մտքին ծայրէն
չանցնէ մեզ ծունկի բերելու իր քարիւղ հոտող զէնքերով ,
Աստուած մեզ հետ է,այնու որ մեզի տուած է աւելի բարձր իմացականութիւն,գործածենք զայն յանուն խաղաղութեան;
Ս,Գիրքը կ՛ըսէ ով որ խօսքով չի հասկնայ՛ծեծով կը հասկցնենք; Որ ոչ լուիցէ բանիւ՛ լուիցէ գանիւ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее