▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մանուկ տարիքից քնելուց առաջ խոսում էի Աստծո հետ, այժմ խոսում եմ հորս հետ. Սոս Ջանիբեկյան

Aysor.am-ը գրում է.

Հուլիսի 1-ին սիրված դերասան, հայկական թատերական և կինո մշակույթին շունչ ու հոգի ներարկած ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը կդառնար 79 տարեկան: Արդեն մեկ տարի է՝ դերասանը ֆիզիկապես բացակայում է մեր շարքերից: 

Կայքը հայրիկի գեները ժառանգած որդիներից՝ դերասան Սոս Ջանիբեկյանից և կինոռեժիսոր, կինոօպերատոր Գուրգեն Ջանիբեկյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում էր նախընտրում տոնական օրերն անցկացնել Ժողովրդական արտիստը

Սոսի համար հայրիկի ամենաուրախ ծնունդների շարքում են դասվում այն ծնունդները, երբ նույն սեղանի շուրջ հավաքված էինք դերասանի բոլոր զավակները ու նրա կյանքի ամենակարևոր կանայք:

«Հորս բոլոր ծննդյան օրերն են տպավորված հիշողությանս մեջ, քանի որ այդ շատ ուրախ խնջույքները լի էին էմոցիաներով, խենթություններով, արվեստով ու կրքերով: Գրեթե միշտ մեծ մասշտաբների ծնունդ էր կազմակերպվում, անցկացնում էինք բաց երկնքի տակ՝ մեր այգում: Հիշողությանս մեջ ամենավառն այն ծնունդներն են, երբ Կարեն Ջանիբեկյանի բոլոր երեխաներով ու այդ երեխաների մայրիկներով հավաքվում էինք նույն սեղանի շուրջ»,-վերհիշեց երիտասարդ դերասանը:

Գուրգեն Ջանիբեկյանն էլ ընդգծեց, որ միջավայրն այսպիսին էր՝ ջազ, սիգար ու կոնյակ: «Խորովածի մասին էլ չասեմ, պարտադիր պայման էր… Ծննդյան օրերը հայրս մեզ հետ էր անցկացնում. սկզբում՝ Ջրվեժի, հետո Գառնիի մեր դաչաներում էինք կազմակերպում: Չեմ առանձնացնի որևէ մի տարի, բոլորն էլ հետաքրքիր էին և ինքնատիպ, մեկը մյուսին երբեք նման չեն եղել: Դե, պապան էլ էր այդպիսին, միշտ անկանխատեսելի էր ու ինպրովիզներով լեցուն»,-ժպիտով նշեց նա:

Զրույցի ընթացքում նկատեցի՝ զավակները հոր մասին հաճախ ներկայով են խոսում: Հայր և որդի հարաբերություններն ավելի շատ ընկերության էր վերածվել. բուռն էր թե՛ սիրո, թե՛ սաստման հարցում: «Մեր հարաբերությունները շատ ընկերական էին ու կատակներն էլ էին ընկերական, սաստելն էլ: Ե՛վ ես, և՛ Սոսը ամեն ինչից կարող էինք խոսել իր հետ: Իր երեխաներից ամեն մեկին յուրովի, բայց շա՜տ էր սիրում, թեկուզև՝ բոլորիս անխտիր «քֆրտում» էր, բայց՝ սիրով: Նրանից ոչ-ոք չէր նեղանում, դե գիտեին՝ Կարենն է էլի:  Կարծում եմ՝ դա նրանից էր գալիս, որ շա՜տ բարի ու անկեղծ էր բոլորի նկատմամբ՝ ընկերների, երեխաների, նույնիսկ՝ կանանց»,- ծիծաղելով հիշեց Գուրգեն Ջանիբեկյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее