▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կինը չի կարողանում փոքրիկ բաներից ուրախանալ, ուրեմն նրա համար շքեղ կյանքն էլ կիսատ կթվա. Աննա Դովլաթյան

Life.panorama.am-ը գրում է.  «Հայտնիների գեղեցկության բանաձեւերը» շարքին միացել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը:

Իր լուսանկարներով մշտապես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվող գեղեցկուհի Աննան խոստովանեց, որ երբեք դիետաների չի հետեւել:

«Իրականում տարիներ առաջ ես նույնիսկ թմբլիկ եմ եղել, բայց երբեք դիետաների չեմ դիմել: Կարծում եմ՝ պատանեկան տարիքից դեպի երիտասարդություն անցման ժամանակ շատ աղջիկներ են թմբլիկ, որը տարիների ընթացքում անգամ ինքն իրեն կարող է կարգավորվել: Այդ իսկ պատճառով ես երբեք ծանր չեմ տարել, ու  գիտակցել եմ, որ բնության դեմ երբեք չես կարող պայքարել: Ամեն տարիք իր գեղեցկությունն  ունի, որը պետք է ճիշտ ընկալել ու ոչ թե թերություն համարել, այլ դրանք ծառայեցնել քո առավելություններին»,- նշեց Աննան ու շարունակեց.

«Ես հատուկ սննդակարգ չունեմ, ավելին՝ աշխատանքիս բնույթից ելնելով՝ խիստ անկանոն եմ սնվում: Պարզապես աշխատում եմ խմորային ոչինչ չօգտագործել, հիմնականում լավաշ ուտել: Քաղցրեղեն առանձնապես չեմ սիրում, հետեւաբար շատ քիչ եմ օգտագործում: Շատ բանջարեղեն եմ ուտում,  քանի որ մսեղեն եւս քիչ եմ սիրում, տապակած կարտոֆիլից գրեթե հրաժարվել եմ: Այսինքն՝ ինձ ոչ թե նեղություն եմ տալիս՝ նման կերպ սնվելով, այլ ուտում եմ այն, ինչ սիրում եմ: Այս ամենին զուգահեռ՝ օրվա ընթացքում մեծ քանկաությամբ ջուր եմ խմում, աշխատում եմ հյութեր քիչ օգտագործել՝ դրանք փոխարինելով մաքուր ջրով»:

Դերասանուհին չի նախաճաշում, դրա փոխարեն միայն ջուր է խմում: Երեկոյան ժամերին եւս Աննան փորձում է քիչ ուտել՝ թեթեւ քնելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее