▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կան աղջիկներ, որոնց նեղացրել եմ, կներեք`անգիտակցաբար եմ արել. Բեն Ավետիսյան

Life.panorama.am-ը գրում է. Այսօր եւ այսուհետ շուրջ մեկ ամիս կանայք ուշադրությամբ, սիրով ու ջերմությամբ պետք է շրջապատված լինեն, քանի որ այսօր՝ մարտի 8-ին, տրվել է կանանց մեկամսյա տոների մեկնարկը: Մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր եւ ինչպես յուրաքանչյուր տոնի, այս անգամ եւս կայքի միջոցով իրենց շնորհավորանքներն են հղել հայտնիները, այս անգամ՝ հայտնի տղամարդիկ: 

Դերասան Բեն Ավետիսյանը, իր շնորհավորանքը ամենակարեւորը մայրիկին հղելուց զատ, չմոռացավ նաեւ իր երկրպագուհիներին.

«Ուզում եմ առաջնահերթ շնորհավորել իմ մայրիկին՝ իմ կյանքի միակ կնոջը, որն ամեն հարցում իմ կողքին է: Իհարկե, նաեւ շնորհավորում եմ բոլոր աղջիկներին եւ կանանց, հատկապես, իմ անփոխարինելի երկրպագուհիներին, որոնց սերն ու նվիրվածությունն ինձ ուժ է տալիս` ստեղծագործելու եւ շարունակելու իմ ընտրած ճանապարհը: Կներեք, որ երբեմն չեմ հասցնում պատասխանել ձեզ, որովհետեւ զբաղված եմ լինում ձեր շատ սիրելի Արամին «կերտելով»: Այնպես որ, մեղադրեք նրան, բայց իմացեք, որ ձեր ոչ մի քայլ աննկատ չի լինում իմ կողմից:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее