▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինձ համար լավ ու հարմար մթնոլորտ չլինի, առաջինը ես կասեմ` հաջողություն. Սոնա Վարդանյան

Life.panorama.am-ը գրում է. «Երեք կյանք» և «Անցյալի ստվերները» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Սոնա Վարդանյանը, ով այժմ նկարահանվում է «ATV»-ով հեռարձակվող «Վերջին հայրիկը» ֆիլմում, պատմել է առաջիկա ծրագրերի և այս ոլորտի համար իր ամենամեծ երազանքի մասին:

«Շատ կարճ ժամանակ է, ինչ ընդգրկվել եմ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի անձնակազմում: Աշխատում եմ շատ սիրով, և թեպետ դերս այստեղ մեծ չէ և դեռ պետք է զարգացումներ ունենա, միևնույն է, աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ, քանի որ շատ լուրջ եմ վերաբերվում այս աշխատանքին,- պատմել է դերասանուհին ու հավելել,- այստեղ հիանալի մթնոլորտ է տիրում, ինձ համար շատ կարևոր է այն կոլեկտիվը, որտեղ գործում եմ, եթե ինձ համար լավ ու հարմար մթնոլորտ չլինի, առաջինը ես կասեմ հաջողություն»:

Այս շրջանում Սոնա Վարդանյանին կարելի է տեսնել նաև «Օսկար» ներկայացման մեջ. «Հիմա Ուսանողական թատրոնում խաղում եմ նաեւ Վարդգես Բարսեղյանի «Օսկար» կատագերկական ներկայացման մեջ: Այս ներկայացման պրեմիերան կայացել է ամռանը, դեկտեմեբրի 20-ից հետո այն կրկին կխաղանք՝ փորձելով մինչ Ամանորը գոնե երեք օր ներկայանալ մեր հանդիսատեսին»:

Սոնան փորձում է այս ոլորտում փոքրիկ քայլերի արվեստով առաջ շարժվել.

«Հուսամ՝ այն պատկերացումները, որ ունեմ այս մասնագիտության նկատմամբ, կիրականանան. հույսերս մեծ են, եռանդն էլ միշտ կա: Մի բան հաստատ է՝ սա իմն է, ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում»,- նկատել է նա:

Դեռևս դրական դերերով ներկայացող Սոնան չի վախենում բացասական դերեր մարմնավորելուց.

«Այսքան ժամանակ հեռուստասերիալներում կերպարներս դրական են եղել, բայց շատ կցանկանամ, որ կերտեմ նաև բացասական դերեր, որպեսզի դերասանական բոլոր ունակություններս ցույց տամ»,- նշել է նա:

Մեզ հետ զրույցում Սոնան նշել է, որ դերասանուհի դառնալու համար շատ է պայքարել.

«Ես մեր ընտանիքի միակ արվեստագետն եմ: Պետք է ասեմ, որ ընտանիքս շատ դեմ էր, որ ես ընտրեմ այս մասնագիտությունը, բայց ես կյանքում առաջին անգամ համարձակ եղա, անցա կոնֆլիկտների միջով և որոշեցի մինչև վերջ գնալ: Ամեն դեպքում, շնորհակալ եմ ընտանիքիս, որ գոնե վերջում զիջեցին և ինձ թույլ տվեցին գնալ երազանքիս հետևից»,- պատմել է նա:

Դերասանուհին դեռ չի գտել իր կեսին, բայց այդ առումով ևս ունի իր հստակ որոշումը. «Հրաշքների չեմ սպասում, իդեալներ էլ չունեմ, պարզապես կցանկանամ գտնել հենց իմ մարդուն»,- նկատել է նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее