Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված գործընթացը, ապա նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտում անցկացվող III գլոբալ մեդիա համաժողովին։ «Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում հայկական կողմից որևէ աշխատանք (Զանգեզուրի միջանցքի հետ կապված) չի իրականացվել։ Այս հարցը դիտավորյալ հանվում է օրակարգից։ Այս դեպքում Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն խոչընդոտել այս գործընթացը, կարծում եմ, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, ինչպես դա այսօր է, այլև որոշակի չափով նաև քաղաքական մեկուսացման մեջ»,- նշել է Ալիևը։ *** |
Զանգեզուրի միջանցքի շրջանակներում Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցող գլոբալ մեդիա համաժողովին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը։ «Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը սպառնալիքի տակ կհայտնվի»,- նշել է Ալիևը։ *** |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայաստանը համաձայնեց խաղաղության համաձայնագրում ավելացնել ևս երկու կետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք պատրաստել ենք խաղաղության համաձայնագրի տեքստը և ուղարկել այն Հայաստան։ Նրանք տարբեր մեկնաբանություններ ունեին։ Երկու տարի առաջընթաց չի եղել։ Հիմնական պատճառն այն էր, որ հայկական կողմը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրի տեքստում։ Մենք նրանց ասացինք, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի ձեր երևակայության մեջ, իրականում այն գոյություն չունի։ Այն Ադրբեջանի մաս է կազմում, և մեր ներքին քաղաքականությանը վերաբերող հարցը չի կարող ներառվել խաղաղության համաձայնագրի տեքստում», - ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ միայն 2023 թվականի սեպտեմբերին տարածքների ազատագրումից հետո Հայաստանը դադարեց պնդել դա, քանի որ թեման արդեն փակված էր։ «Իրական բանակցությունները սկսվել են 2024 թվականի հունվարին։ Աշխատանքներ էին տարվում մեր պատրաստած նախագծի տեքստի վրա, և այն համաձայնեցվեց։ Հայաստանը չէր ցանկանում երկու կետ ավելացնել։ Սակայն, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք ավելացրին այդ երկու կետը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում: Երբ այս երկու հարցերը լուծվեն, կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր»,- հավելել է Ալիևը։ |
«Եթե ՀՀ-ն խոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացումը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ». Ալիև
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее