▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կստեղծվեր.Թուրք դատախազ

Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն տեղի կունենար: Թուրք դատախազի խոսքով, եթե հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, Թուրքիան կմասնատվեր. երկրի հարավարևելքում քրդական, իսկ արևելքում՝ հայկական պետություններ կստեղծվեին: Միևնույն ժամանակ, Ուչոքը տեսակետ է հայտնել, թե այդ դեպքում Թուրքիան էլ կանցներ ԱՄՆ-ի մանդատի տակ: Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) անդամների դեմ առաջին հետաքննությունը հարուցած դատախազը մասնավորապես ասել է. «Թուրքիան կմասնատվեր, հետո երկրում մեծ կոտորածներ կսկսեին: Նրանք ոչ թե դատարանի առաջ կկանգնեցնեին, այլ հենց հեղաշրջման ընթացքում ուղղակի կսպանեին բոլոր նրանց, ում ընդդիմադիր կհամարեին: Իսկ հեղաշրջումից հետո իշխանության եկած նոր դեմքերը անկասկած կլինեին այն երկրների դրածոները, որոնց հետախուզական կառույցների հետ նրանք կապված են»:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее