Ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Արմինկան օրերս Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որը բավական քննադատությունների արժանացավ` կապված երգչուհու արտաքին տեսքի հետ: Ավելի ուշ Արմինկան նոր նկար է հրապարակել` դրան կից գրելով հետևյալը.
«Երբ ես որևէ բան եմ տեղադրում աստեղ, դա պարզապես ցանկություն է` կիսել ձեզ հետ այդ օրվա կամ պահի իմ զգացողություններն ու տպավորությունները:
Ես երբեք չեմ ակնկալում կարդալ, որ ես գեղեցիկ եմ կամ խելացի: Հավատացեք, ես ինքնաբավ մարդ եմ` իմ բոլոր թերություններով հանդերձ... Պարզապես կարծում էի, որ եթե «հետևում» եք ինձ, ուրեմն ձեզ հետաքրիր է իմ աշխարհը, այլ ոչ թե իմ ոչ այնքան գեղեցիկ արտաքինը, նկարիս անհաջող ռակուրսը, կամ մաշկիս անհարթությունը: Սեր ու խաղաղություն բոլորիդ»: