▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի». Սրբուհի Գալյան

Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։ «Արբիտրաժի կողմից կայացված որոշումները, այո՛, կատարման ենթակա են։ Սա հիմնական կարգավորումն է, որը պետք է գործի։ Բայց կա նաև Նյու Յորքի կոնվենցիան, որին միացած է Հայաստանի Հանրապետությունը, որը տարբերակում է հրատապ ռեժիմով՝ որպես հայցի ապահովման միջոց կայացված արբիտրաժային որոշումները՝ գործը, ըստ էության, լուծող արբիտրաժային որոշումներից»,- նշել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее