Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը: Այս մասին հայտնել է լրագրող Մարգարիտա Սիմոնյանը՝ Россия 1-ի եթերում։ «Հայ Առաքելական Եկեղեցուն և հայերին ովքեր ասես որ չեն փորձել ոչնչացնել՝ պարսիկները, օսմանցիները, հռոմեացիները, պարթևները, մոնղոլները։ Բայց 2,000 տարվա ընթացքում դա ոչ ոքի չի հաջողվել: Իսկ այժմ՝ մեր աչքի առաջ, 2,000 տարվա մեջ առաջին անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին փորձում է ոչնչացնել մեկը, ով իրեն կոչում է հայ, ով իրականում էլ հայ է ըստ ծագման։ Սա իսկապես անլսելի բան է։ Էֆենդի Փաշինյանը ոչ միայն իր ժողովրդի դավաճանն է, իր հավատքի դավաճանն է, այլև հակաքրիստոսի փոքրիկ կտոր», - նշել է Սիմոնյանը: Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |