Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստում որոշվեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի ծախսերը ավելացնել շուրջ 16 մլրդ դրամով:
Ի թիվ այլ ծրագրերի՝ նախատեսվում է սույն տարում թվով 161 միավոր 8.5 մետրանոց ավտոբուս ձեռք բերել:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի հարցին, թե ո՞ր երկրից են ձեռք բերվելու ավտոբուսները, Երևանի քաղաքապետը պատասխանել է, որ մասնակիցները կարող են տարբեր լինել, տենդերը դրված է չափորոշիչների հիման վրա:
«7.5-8.5-մետրանոց ավտոբուսներ 90 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում»,- նշել է Հայկ Մարությանը:
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։