▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ես լինեի հայ հասարակության տեղը, լրջորեն կքննարկեի դա․․․Լավրով

Հայաստանը պետք է դիտարկի Կալասի՝ ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին դիտարկումները. Լավրով

«Եթե եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացահայտորեն խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրականացվի մոլդովական սցենարը, ապա եթե ես լինեի հայ հասարակության տեղը, լրջորեն կքննարկեի դա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նա հիշեցրել է, որ «մոլդովական սցենարը» ենթադրում էր ամենակոպիտ ընտրակեղծիքներ, քանի որ Սանդուի կուսակցությունը պարտվել է երկրի ներսում՝ ստանալով ձայների ընդամենը 44%-ը, և կարողացել է իր հաղթանակի մասին հայտարարել միայն Եվրոպայի ընտրատեղամասերում կոպտագույն մանիպուլյացիաների շնորհիվ։

***

Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ այսօրվա ասուլիսում։ Թեմայի վերաբերյալ նա սահմանափակվել է այսքանով:

Դիտեք նաև՝ 

ԵՄ-ի հետ մերձեցումը անհետևանք չի մնում. Լավրովը` Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին 

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան ցավով է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։ Նա նաև նշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն հերքում, որ Ռուսաստանը հիբրիդային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։

«Սա կարող է միայն տարակուսանք առաջացնել։ ԵՄ-ի հետ մերձեցումն իր հետքն է թողնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում «Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն է միջոցներ տրամադրում դրա համար. վերջերս հայտարարվեց 15 միլիոն եվրոյի մասին։ Ես կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին վաստակել այս փողի յուրաքանչյուր ցենտը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее