Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Լիկա Սալմանյանն էկրանին հայտնվելու առաջին իսկ օրերից աչքի ընկավ իր նուրբ դիմագծերով ու խնամված տեսքով, իսկ այսօր գեղեցկուհի դերասանուհին կայքի հետ զրույցում կիսվել է իր գեղեցկության բանաձեւով, թեպետ իր իսկ խոսքով՝ յուրաքանչյուր կին պետք է խնամված լինի ու այդ հարցում բանաձեւեր չկան:
Լիկան խուրհուրդ է տալիս հատկապես ամռանը խորապես հետեւել մաշկի խնամքին.
«Ճիշտ է՝ տնային պայմաններւոմ ինքս դիմակներ չեմ պատրաստում, բայց հատկապես ամռանը հարկավոր է մեծ ուշադրություն ցուցաբերել մեր մաշկին: Ինքս օգտագործում եմ տարբեր խոնավեցնող քսուքներ ու այդպիսով մաշկիս մշտապես թարմություն հաղորդում, արտաքինից էլ՝ խնամված տեսք ստանում»,- նշեց դերասանուհին:
Վերջերս փոքր ինչ կիլոգրամներ հավաքած Լիկան մեզ հետ զրույցում նկատեց, որ նախկինում երբեք դիետաներ չի պահել, բայց վերջերս դիմել է դրանց օգնությանը.
«Դիետաներ երբեք չեմ պահել, քանի որ կարիքը չեմ ունեցել, սակայն եկավ մի պահ, երբ հասկացա, որ մի փոքր գիրացել եմ, որից հետո այսպես կոչված «Սպիտակուցային» դիետա պահեցի, բայց դա շատ կարճ տեւեց, որովհետեւ հասկացա, որ չի կարելի օրգանիզմին նման ստրեսի ենթարկել: Ներկա պահին ուղղակի հրաժարվում եմ քաղցրի եւ հացի օգտագործումից ու հաճախում եմ մարզասրահ. Ի դեպ՝ մարզասրահ հաճախելով՝ մեկ ամսում 5 կգ նիհարեցի»,- պատմեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում