▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Դուք չեք տեսել, չի նշանակում, որ հետնամուտքով եմ դուրս գալիս. Հասմիկ Պողոսյանն արդարանում է

Armlur.am-ը գրում է. Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը կառավարության անդամներին ասաց, որ «նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով»:

Այս հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց` հունվարի 20-ի նիստի ժամանակ, Աբրահամյանն անդրադարձավ պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նախարարների կարգապահությանը:

 «Ես անձամբ հետեւելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,-ասաց նա: Սակայն, ինչպես երեւում է, այնքան էլ լուրջ չեն ընդունվել ՀՀ վարչապետի հորդորները, քանի որ մի շարք նախարարներ շարունակում են հետնամուտքով դուրս գալ: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ երեկ հարցախույզ է արել մի շարք պաշտոնյաների միջեւ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան

-Տիկի՛ն Պողոսյան, ի՞նչն է պատճառը, որ Դուք մշտապես հետնամուտքով եք դուրս գալիս:

-Ո՛չ, մշտապես դուրս չեմ եկել, եթե Դուք չեք տեսել, չի նշանակում, որ հետնամուտքով եմ դուրս գալիս:

 -Տիկի՛ն Պողոսյան…

 -Ես հիմա շտապում եմ:

 -Տիկի՛ն Պողոսյան, բայց Դուք միշտ հետնամուտքով եք դուրս գալիս…

 -Ես էլ Ձեզ նորից ասում եմ, եթե Դուք ինձ չեք տեսել, չի նշանակում… շատ լավ, ես Ձեզ խոստանում եմ, որ հաջորդ անգամ Ձեզ հատուկ կսպասեմ այն մուտքի մոտ ու Ձեզ բարեւ կտամ:

 -Շնորհակալությո՛ւն, սիրով: Բայց վարչապետը նաեւ հորդորել էր կառավարության աշխատակիցներին եւ նախարարներին պարտաճանաչորեն աշխատանքի գալ: Արդյո՞ք Ձեր գերատեսչությանը նկատի ուներ:

-Ո՛չ, ո՛չ:

 -Հետեւո՞ւմ եք Ձեր աշխատակիցների կարգապահությանը, ամեն ինչ կարգի՞ն է:

 -Իհարկե:

-Իսկ ինչպե՞ս եք հետեւում:

-Ամեն առավոտ՝ ժամը 9 անց 20 րոպեին, ինձ տեղեկություն են բերում:

-Իսկ գուցե տեղեկատվությունը կեղծո՞ւմ են:

-Ո՛չ, չի կարող լինել: Գիտեք ինչի, որովհետեւ մեզ մոտ անցումային կետ կա, որտեղ մարդիկ քարտերով են անցնում, եւ այնտեղ ֆիքսվում է ամեն ժամը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее