Armtimes.com-ը գրում է. Այսօր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում աչքի վիրահատության է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը:
Վիրահատությունից հետո նա կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարող ասել՝ արդյո՞ք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կան վիրահատված անձին պահելու համար նախատեսված պայմաններ, բայց ընդգծեց, որ վաղը նրան նորից հետ են տանելու ԲԿ.
«Նորից տեղափոխելու են՝ ստուգումներ անեն, որ տեսնեն թե ոնց է վիճակը»: Խոսելով աչքի վնասվածքի մասին՝ Ղարագյոզյանն ասաց, որ հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման ժամանակ է Խանդոյանը վնասվածք ստացել.
«Այդ հատուկ միջոցը որ կիրառել էին, հենց իր ոտքի մոտ էր պայթել, որի հետեւանքով տեսողության խնդիր էր ձեռքբերել: Օրեցոր տեսողությունը վատանում էր, եթե չվիրահատվեր՝ կարող է կուրանար: 8 ամիս հետո նոր վիրահատության ենթարկվեց»,- նշեց փաստաբանը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Խանդոյանի հետվիրահատական խնամքը կարող է ապահովվել:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


