▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ձեր ֆեյքերն ինձ որակում են ոչ պրոֆեսիոնալ, ինչու՞ են գրախոսականներս իրարանցում առաջացնում. Դիանա Մարտիրոսյան

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  իր հասցեին ուղղված քննադատությանը` գրելով հետևյալը.

«Շատ ցավալի է, որ մարդիկ չեն կարող քեզ մասնագիտորեն պատասխանել և անցնում են անձնականի։ Եկեք հանդիպենք և բանավիճենք կինոյից, իմ գրախոսականներից, դուք ինձ կբացատրեք իմ կիքսերը, ինչով է լավ կինոքննադատը տարբերվում վատից։ 

Իմ գրախոսականի բովանդակության առումով ոչ մի նկատառում ու դիտողություն չեղավ, փոխարենը՝ անհաջող փորձեր արվեցին քննարկումները տանել անձնական վիրավորանքների դաշտ։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բացի ֆեյքերին ստատուս պատվիրելուց՝ կինոգրախոսության ոլորտում դուք ավելիին ի վիճակի չեք։

Գրախոսական գրելու իմ միակ նպատակը որակյալ հայկական կինո ունենալու ցանկությունն է։ Իսկ եթե դուք որակյալ եք համարում մեր այսօրվա հայկական կինոների մեծամասնությունը, ապա դա ձեր անձնական ճաշակի խնդիրն է և հարկ չկա մասնագիտական խոսքին հակադարձել անձնական դաշտում։ Եթե ձեր ֆեյքերը ինձ որակում են որպես ոչ պրոֆեսիոնալ և հեղինակություն չունեցող, ապա ինչու՞ է իմ ամեն մի գրախոսական իրարանցում առաջացնում ձեր շրջապատում։

Ես որևէ անձնական շահագրգռվածություն չունեմ հայկական կինոյի առումով. ոչ սցենարիստ եմ, ոչ ռեժիսոր, ոչ էլ դերասանուհի։ Ես կինոքննադատ եմ և իմ խնդիրը ֆիլմերի մասին մասնագիտական, անկողմնակալ կարծիք հայտնելն ու թերությունները մատնանշելն է, այլ ոչ թե ինչ-որ մեկին կեղծավոր գովեստի խոսքեր ասելն ու հետևից բամբասելը։ Եվ եթե ես չեմ համապատասխանում ձեր շրջապատի չափանիշներին, դա դեռ չի նշանակում, որ այլևս չպետք է գրախոսականներ գրեմ։

Պատրաստ եմ մասնագիտական բանավեճի մեջ մտնել իմ գրախոսականներից դժգոհների հետ, բայց երբեք և երբեք չեմ թաքնվի ֆեյքերի հետևում՝ մասնագիտական քննարկումը տեղափոխելով անձնական դաշտ։
Առողջ եղե՛ք»։

Կարդացեք նաև` «Հյուսիս-Հարավ»-ը Շարմ-ի հերթական գումար աշխատելու փորձն է. Դիանա Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее