▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 «Եթե ծաղր է, անլուրջ է, դուք նախաձեռնեք ու իրականացրեք լուրջ գործընթաց»

 «Եթե ծաղր է, անլուրջ է, դուք նախաձեռնեք ու իրականացրեք լուրջ գործընթաց»,-արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հայտարարությանը՝ ասաց «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ ծաղր է Ագնեսա Խամոյանի ԱԺ-ում լինելը, ապա հիշեցրեց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Բաքվի բանտում դեռ 2-3 տեղ կա։

«Ալիևը երբ նման բան է ասում, ինձ ու Ագնեսային ի նկատի չունի, ի նկատի ունի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Հետևաբար պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, որպեսզի նրանք բանտում չհայտնվեն»,-ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե իմպիչմենտի համար «Հայաստան» խմբակցության ստորագրությունները կան, թող գնան, խոսեն ՔՊ-ի, Հովիկ Աղազարյանի, Իշխան Զաքարյանի, Գեղամ Նազարյանի հետ, Էդգար Ղազարյանն ասաց՝ անցած խորհրդարանական ընտրություններին սեփական միջոցներով, մեքենայով քարոզչություն էր իրականացնում Վայոց Ձորի գյուղերում, բայց իրեն ոչ ոք չէր խնդրել։

«Մենք ենթարկվել ենք հալածանքների, ծեծի, աշխատաքից ազատվել ենք, որ Ագնեսա Խամոյանը դառնա պատգամավոր, բարձր աշխատավարձ ստանա, հետո բարձր թոշակ ստանա։ Նա փաստորեն եկել է ոչ թե մեզ ծառայություն մատուցելու, այլ հանձնարարություններ տալու»,-ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее