«Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու զոհված ընկերներիս գերեզմաններին կայցելեմ»,- ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ բանախոսությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը։
***
Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։ |