Life.panorama.am-ը գրում է.
Բանաստեղծուհի, ասմունքող Լիանա Զուրաբյանի հղիության մասին կայքն առաջինն է պատմել, եւ ահա փոքրիկի ծնունդից մեկ ամիս անց կրկին մեզ հետ զրույցում Լիանան պատմել է մայրության բերկրանքի եւ որդու ծնունդից հետո փոքրիկի հոր վերաբերմունքի մասին:
«Որդուս ծնունդից հետո կյանքս նորացել է, ասես, ինքս էլ նորից ծնվել եմ, անգամ մեքենա վարելն է ինձ նոր թվում: Հիմա կարծես թե օդերում լինեմ, ամեն ինչ ուրիշ է դարձել, միայն նրա շուրջ է պտտվում ամեն բան: Եթե մեկ բառով կոչեմ զգացողությունս, կասեմ, որ երջանիկ եմ, որի մեջ կա հաճելի անհնագստություն, անքնություն, անծանոթ ապրումներ ու զգացողություններ»,- պատմեց նորաթուխ մայրիկը:
Որդու խնամքի հարցում Լիանա Զուրաբյանին օգնում են ոչ միայն ընտանիքի անդամենրը, այլեւ դայակը.
«Ինձ համար շատ կարեւոր է դայակի ընտրությունը, դրա համար ես ընտրել եմ շատ կիրթ կնոջ, ով տատիկի նման սրտացավորեն խնամում է փոքրիկիս, իսկ հետագայում, վստահ եմ, որ ճիշտ դաստիարակություն կտա, երբ ես տանը չլինեմ: Թեպետ պետք է նշեմ, որ տղայիս կրծքով եմ կերակրում ու մեծ մասամբ իր հետ եմ անցկացնում օրս»,- նշեց նա ու հավելեց.
«Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ես ուղղակի չէի կարող դայակի չդիմեի եւ նստեի տանն ու որդուս խնամեի: Ես տղայիս համար եւ հայր եմ, եւ մայրս, ես եմ գումար վաստակում, այլ ոչ թե շատ կանանց նման սպասում, թե ամուսինս, երբ գումար կբերի: Հաճախ եմ երանի տալիս այդ մայրերին, ովքեր կողքին տղամարդ ունեն ու մտածմունքի միակ թեման երեխայի խնամքն է: Հիմա երբ այլեւս մենակ չեմ, պատասխանատվությունս մեծացել է, անընդհատ մտածում եմ, թե ինչպես աշխատեմ, որպեսզի որդիս ոչնչի կարիք չունենա»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում