▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե 10 հազար ադրբեջանցի գա, ասի՝ մնում եմ, ապրեմ Մեղրիում, ի՞նչ ես անելու»․ Հրանտ Բագրատյան

«Փաշինյանը Մեղրիով միջանցք է տվել։ Առավելագույնը, որ մենք ստացել ենք, փաստաթղթում «միջանցք» բառի փոխարեն՝ «Թրամփի ուղի» գրելն է։ Թող լսեն Եվրոխորհրդում, որտեղ ներկա էր նաև Փաշինյանը, ադրբեջանցի պատվիրակն ինչ ասաց՝ դուրս եկեք, հայեր, մեր Մեղրիից»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ Իրանի հետ նոր խնդիրներ անպայման լինելու են։ «Այդ միջանցքով Հայաստանը պլացդարմ են դարձնելու Իրանի դեմ պատերազմում․․․Առջևում նոր պատերազմ է լինելու, այս անգամ՝ ոչ թե Իսրայել-Իրան, այլ ԱՄՆ-Իրան։ Այդ դեպքում մնում է ցամաքային երկու սահման՝ Աֆղանստան, Պակիստան, որտեղից ստանալու բան չունի։ Մնացած սահմանները՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա փակ են լինելու։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնա, Իրանի հետ նոր պատերազմի ժամանակ Հայաստանը կորդեգրի հակաիրանական դիրքորոշում»,- ասել է Բագրատյանը՝ կրկնելով իր այն դիրքորոշումը, որ Սյունիքով անցնող ճանապարհը միջանցք է․ «Ադրբեջանցին առանց կնիքի մտնելու է Հայաստան ու դուրս գա կամ չգա։ ՀՀ են մտնելու մարդիկ, որոնց մուտքը ֆիքսված չէ։ Եթե 10 000 ադրբեջանցի գա, ասի՝ մնում եմ, ապրեմ Մեղրիում, ի՞նչ ես անելու։ Ավտոմատով կրակելո՞ւ ես, չէ՛, ասելու ես՝ եկել են, թող մնան»,- հավելեց Բագրատյանը։

Դիտեք նաև՝

«2026թ-ին Նիկոլ Փաշինյանը շանս չունի վերարտադրվելու, եթե ընդդիմությունը հիմարություններ չանի»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով․ «Երեք նախագահները պետք է միավորվեն և մեկ թեկնածուի օժանդակեն։ Դա կարող է լինել, օրինակ, Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը։ Վերջիններս էլ չպետք է անընդհատ ազդարարեն, որ նախկինների հետ կապ չունեն»,- ասել է Բագրատյանը՝ խորհուրդ տալով չհավատալ «փողով արվող հարցումներին»․ «Ժողովո՛ւրդ ջան, քո փրկությունն իշխանափոխությունն է ու Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելը»,- նշել է նա՝ շարունակելով․ «Նախկինի և ներկայի ժամանակը չէ։ Սամվել Կարապետյանին Աստված մի բախտ է ուղարկել, որ նա դառնա հայկական բոլոր փոփոխությունների կնքահայրը, նա պետք է դա պատվով կատարի։ Թող երեք նախագահները խոսեն Կարապետյանի թիմի հետ, որ պատրաստ են օժանդակել, քաղաքական ամբիցիաներ չդրսևորել»,- ասել է Բագրատյանը՝ հայտնելով իր պատրաստակամությունը աջակցելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее