Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն:
«Օրը դեռ հայտնի չէ, բայց սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին»,- նշել է այդ երկրի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը` ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:
Դիտեք նաև՝