Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսանյութ է տարածվում դպրոցում ուսուցչի նկատմամբ բորբոքված աշակերտների և իրենց ծնողների մասնակցությամբ։
Տարբեր կարծիքներ են հնչում, բայց հիմնականում անդաստիարակ անվանելով բողոքն արտահայտող երեխաներին։
Այնինչ, անչափահաս երեխան չի կարող մեղադրվել անդաստիարակության մեջ, քանի նա ստանում է այդ դաստիարակությունը առաջին հերթին հենց ուսուցչից։
Հատկապես երեխաները զգայուն լինելով իրենց մանկության, դեռահասության շրջանում կարիք ունեն համբերատար, կշռադատված, կայուն հոգեվիճակի, բարձր գիտելիքների ու պատասխանատվության տեր դաստիարակների։
Տարածված տեսանյութերում, որը կարող եք դիտել Tribune - ի Յութուբյան էջում, երեխաները հստակ նշում են ուսուցչի պահվածքը, որտեղ ոչ թե գիտելիքների պահն է գերակշռում, այլ ուսուցչի կենցաղային, անձնական հարցերը։
Իսկ բողոքելու շարժառիթը, ըստ ծնողների այդ դասատուի "թրքասիրություն" քարոզելն է, քանի որ ուսուցիչը կովկասի թաթարների մասով անդրադարձել է, որ դրանք այսօրվա ադրբեջանցիներն են և նրանք կարող են նաև լավ մարդ լինել, բացի դա, ըստ աշակերտների՝ այդ նույն ուսուցիչը արցախցիներին թուրք է անվանել։
Ի թիվս նշածիս, ամենավատն այն է, որ նման հարցը պետք է լուծվեր դպրոցի, կամ կրթության ոլորտը համակարգող գերատեսչության ներսում, ոչ թե նկարվեր ու համացանց դրվեր։ Որովհետև և երեխաները թիրախավորվեցին, և ծնողները, և անհեռատես, կենցաղային, անձնականը մանկավարժի բարձր շնորհքի հետ խառնած ուսուցիչը»։
***
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա անթույլատրելի, աղետալի երևույթ է, ցինիզմ։ Կրթական հաստատությունում այսպիսի հրապարակային լինչի դատաստան տեսնել ուսուցչի նկատմամբ՝ ներգրավելով աշակերտների։ |
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ |