Ռուս երգչուհի Աննա Սեմենովիչը երկրպագուների դատին է հանձնել իր նոր՝ «Boys» տեսահոլովակը, որն ընդամենը մի քանի օրում հավաքել է ավելի քան 70 հազար դիտում:
Նշենք սակայն, որ երգչուհու երկրպագուների մի մասը նրան մեղադրել են պլագիատի մեջ: Ըստ նրանց՝ Սեմենովիչի նոր երգը հայտնի երգչուհի Sabrina-ի «Boys, boys, boys» երգի կրկնօրինակն է: Բացի այդ, համացանցային օգտատերերը երգչուհու նոր տեսահոլովակը որակել են որպես անճաշակ և էժանագին: