▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էսքան տարի անօրինական արտիստ էինք, հիմա դարձանք կոչումով օրինական արտիստ. Հարութ Փամբուկչյան

168.am-ը գրում է. Երգիչ Հարութ Փամբուկչյանը Հայաստանում է: Սիրված արտիստի հերթական այցը հայրենիք համընկավ Անկախության 24-րդ տարեդարձի և հոբելյանական 65-րդ ամյակի հետ: Այս օրերին երգիչը ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով:

168.am-ը երգչի հետ հանդիպեց «Երգ-երգոց» հաղորդաշարի նկարահանման տաղավարում, որի հերթայան թողարկումը նվիրված էր երգչի հոբելյանական տարեդարձին և մի քանի հարցեր ուղղեց նրան.

 – Պարոն Փամբուկչյան, այս օրերին Ձեզ շնորհվեց Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչում: Ինչ-որ բան փոխե՞ց կամ փոխելո՞ւ է այդ կոչումը Ձեր ստեղծագործական կյանքում:

– Դեռ երեկ եմ ստացել այդ կոչումը, իսկ թե ի՞նչ փոխվեց դրանով իմ ստեղծագործական կյանքում կամ կփոխվի՝ չգիտեմ… դարձանք արտիստ երևի (ժպտում է:- Ն.Մ.), էսքան տարի անօրինական արտիստ էինք, հիմա դարձանք կոչումով` օրինական արտիստ: Շատ ուրախ եմ դրա համար ու շնորհակալ եմ իմ ժողովրդից, նաև այսօրվա երեկոյի, սիրո ու ջերմության համար եմ շնորհակալ, որ պարգևեցին ինձ «Երգ-երգոցի» տաղավարից: Ուրախ եմ ու սենց ուրախ-ուրախ, դափնիներս շալակած պետք է վերադառնամ տուն:

– Հաճա՞խ եք Հայաստան գալիս:

– Միշտ, շատ-շատ: Ամեն առիթ օգտագործում ու բաց չեմ թողում Հայաստան գալու համար: Այս տարի արդեն որերրո՜րդ այցս էր Հայաստան:

– Ի՞նչ առիթներով եք գալիս:

– Իմ անձնական նախաձեռնությամբ առաջին հերթին, հետո՝ համերգային ծրագրերով, անձնկան ուրախ առիթներին մասնակցելու հրավերներով և այլն: Փառք Աստծո, առիթները շատ են:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее