Պատուհանը բաց,
Ուզում եմ շնչել լույսն առավոտի:
Ի զարմանս ինձ,
Արթնանամ էսօր ժպիտս գտած
Ու ժպտա՜մ,ժպտա՜մ
Առանց ամոթի...
Պարզապես ժպտա՜մ:
Ոչ ոք ինձ չասի՝
Ի՞նչ է պատահել,ինչու՞ ես ժպտում,
Դու հո չե՞ս գժվել...
Նոր բացվող լույսով
Աշխարհը գտնեմ նորածնի նման
Նուրբ ու ժպտադեմ,
Գրկեմ ես նրան ու ժպտա՜մ,ժպտա՜մ,
Իբրև գտել եմ...
Հեզ մի լուսաշող՝ կեսից էլ մի կես,
Ի զարմանս ինձ պոկվի արևից,
Աչքերս շոյի ժպիտդ փնջած
Լուսաբացի պես,
Ու ես արթնանամ աշխարհը
Գտած քո ժպիտի մե՜ջ:
Շշնջամ,
- Դու՜ ես:
Չէ՜,ի՞նչ շշնջամ,
Ճչա՜մ խենթի պես.
-Քեզ ճանաչեցի՜,
Վերադարձե՜լ ես...
Էսօր պարզապես ուզում եմ ժպտալ.
Ինձ էսօր ներե՜ք...