▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խաղում եմ նաև ֆինանսի համար, բայց ոչ միայն. Լուիզա Ղամբարյան

Blognews.am-ը գրում է

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը վերջին շրջանում կրկին հեռուստատեսային դադարի մեջ է։ Դերասանուհին պարբերաբար լռելու կարիք է ունենում։ Կայքը նրա հետ խոսել է ինչպես լռության պատճառների, այնպես էլ աշխատանքային այլ հարցերի մասին։

-Լուիզա, կրկին հեռուստատեսային դադարի մեջ եք։ Դուք երկար տարիներ է` խաղում եք թատրոնում, սակայն թատրոնում երբեք դադարի կարիք չեք ունենում: Ինչո՞վ է պայմանավորված հեռուստատեսությունում պարբերաբար դադարի կարիքը։

-Թատրոնն իմ մասնագիտական օրրանն է՝ վայր, որտեղ ես սկսել եմ, աճել, ունեցել եմ հաղթանակներ, ձախողումներ, սեր եմ զգացել, այսինքն՝ մեծ ճանապարհ եմ անցել։ Հեռուստատեսությունն այդ մեծ ճանապարհի ուղղություններից մեկն է, որն ինձ բերել է ճանաչում, ֆինանսական ապահովություն, շատ այլ լավ բաներ։

Դա է պատճառը, որ թատրոնն իմ գործունեության անքակտելի մասն է, իսկ հեռուստատեսությունում իմ որոշմամբ ունենում եմ  դադարներ, որպեսզի է՛լ ավելի լցվեմ, աճեմ և ունենամ նոր ասելիք։

-Որովհետև հեռուստատեսությունում ասելիք ունենալն ու ինքնաբավ լինելն ավելի բա՞րդ է։

-Բնական է։ Թատրոնը 2 հազարամյա պատմություն ունի, հեռուստատեսային սերիալները՝ շատ կարճ։ Թատրոնում մի ներկայացման համար աշխատում ենք ամիսներ շարունակ, հեռուստատեսությունում տեպն ու շտապողականությունն այլ է։

-Գեղարվեստական ֆիլմերում խաղալու առաջարկներ ունե՞ք։

-Էս պահին՝ ոչ։ Եղել է առաջարկ, որը մերժել եմ։ Հետագայում  ֆիլմը տեսնելուց հետո ուրախ էի, որ մերժել եմ, քանի որ նախնական տպավորությունս սխալ չէր։

-Նախորդ տարի նկարահանվեցիք Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) գեղարվեստական ֆիլմում, որն արժանացավ շատ քննադատությունների ու այդպես էլ էկրան չբարձրացավ։ Համաձա՞յն էիք այդ որոշման հետ։

-Եղավ 2 փակ դիտում, որոնց ես ներկա եմ եղել։ Մինչև հիմա չեմ տեսել ֆիլմը, այդ իսկ պատճառով ոչինչ չեմ կարող ասել։ Ես լսել եմ շատ հեղինակավոր մարդկանց քննադատություններ, լսել եմ նաև պարապ մարդկանց դժգոհություններ ու բողոքներ։ Իմ վերջնական կարծիքի համար պետք է ինքս տեսնեմ ֆիլմը, սակայն ասել եմ ու կասեմ, որ միայն այն, որ ֆիլմը վերաբերում էր ցեղասպանությանը, բավական էր, որ համաձայնեի ու բոլորովին չեմ ափսոսում իմ մասով արված աշխատանքի համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее