Դերասան Սեպուհ Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
Որպես ինֆորմացիա որոշ մարդկանց համար պարզաբանեմ. Ես «վիրտ» կամ «ֆլիրտ» կամ եթե երկուսն իրար հետ «վիրտ+ֆլիրտ» ու նման արհեստական տեխնոլոգիաներով չեմ զբաղվում: Իմ ամեն ինչը՝ սկսած էմոցիաներից, վերջացրած զգացմունքներից և օրգաններից, բնական են՝ 3D չեն: «Լայք» կոչվածն էլ ինձ համար ծանոթի միջոցով կամ շահերից ելնելով չի առաջնորդվում, ինչպես ընդունված է հասրակության 80 տոկոսի համար: Եթե աչքերս ու ականջներս էլ չաշխատեն, միևնույնն է, արհեստականը բնականից կտարբերեմ…