Life.panorama.am-ը գրում է. Մինչ Գրիգոր Կյոկչյանը սպասում է «Նոր ալիք» մրցույթի հետ կապված խնդիրների կարգավորմանը, որի մասին արդեն պատմել ենք, երգիչը կհասցնի ուժերը փորձել եւս մեկ մրցույթում, որը կանցկացվի Ավստրալիայում: Երգիչը պատմեց «The Global Sound» մրցույթի մասին, որի նպատակն է չբացահայտված արտիստներին ներկայացնել աշխարհին, միաժամանակ իր բնույթով սա իր տեսակով խիստ տարբեր է սովորական մրցույթներից.
«Սա շատ մրցույթներից առանձնանում է նրանով, որ այստեղ երգիչը նախապես չի հայտավորվում, ուղղակի կա ավստրալիական ժյուրի, ովքեր շուրջ 70 երկրներից ընտրում են իրենց համար տարվա ամենահետաքրքիր աշխատանքը, որոնք համացանցի միջոցով ենթարկվում են քվերակության, այսինքն՝ հաղթող երգը ընտրվում է ժյուրիի եւ համացանցով քվերակող օգտատերերի կողմից: Այս մրցույթում իրենց մասնակցությունն են ունեցել Բրունո Մարսը, Սեմ Սմիթը, Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ այս տարի կմասնակցեն Ինդիլան, ռուսական «Վիա Գրա» խումբը եւ այլք»,- նշեց Գրիգորը:
Ի դեպ, երգիչը պատմեց, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ինքը եւս ներգավված է այդ մրցույթում. «Ես տեղյակ էլ չէի, որ նման մրցույթ կա, զարմանում եմ անգամ, թե ինձ ինչպես են գտել, այնուամենայնիվ, մի օր ֆեյսբուքյան էջիս եւ էլէկտրոնային հասցեիս նամակ ստացա, որտեղ «The Global Sound» ընկերությունից գրել էին, որ եթե ես դեմ չեմ,ապա իմ՝ «Գնում ենք պարելու երգը մասնակցում է իրենց մրցույթում, ընդ որում այս երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակս մյուս երգերիս հետ համեմատությամբ ավելի քիչ դիտումներ ունի, եւ անգամ այստեղ մրցույթներում չնոմինացվեց, բայց ավստրալական պրոֆեսիոնալ ժյուրին նկատել էր այն: Ես չեմ ասում, որ մեզ մոտ լավ չեն գնահատում, պարզապես հետաքրքրություններն են տարբեր: Այս մրցույթի հաղթողը կհրավիրվի Ավստրալիա եւ ցանկության դեպքում կկնքի աշխատանքային պայմանագիր»,- պատմեց Գիրգոր Կյոկչյանը եւ հավելեց, որ այս մրցույթը իսկապես անաչառ է կազմակերպված.
«Համացանցային քվեարկությունն այնպես է կազմակերպված, որ ոչ մի կերպով արհեստականորեն ձայներ չես կարող ավելացնել, իսկ քվեարկելիս էլ օգտատերերը պետք է իրենց ձայնը տան վեց մասնակիցների, այսինքն յուրաքանչյուրը ուզած թե չուզած իր ձայնը տալիս է իր համար վեց լավագույներին: Ընդ որում, սահմանափակում չկա, կարող են քվեարկել անընդհատ»,- նկատեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում