▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես տեղ հասա, իսկ նա՝ ոչ. մոր զոհվելու մասին լուրը հայ տղան իմացել է նորություններից

Զոհված Վարսիկ Սևոյանը վերադառնում էր Օմսկ Կրասնոդարից `որդուն` Արամին  մոտ 1 ամիս հյուրընկալվելուց հետո: Նա որդու հետ մեկնել էր նաև Սանկտ Պետերբուրգ՝ տեսակցելու 22-ամյա դստերը, որից հետո մայր ու որդի տարբեր ուղղություններով գնացող ինքնաթիռներ են նստել: Այս մասին հայտնում է МК-ն:  Արամը պատմել է, որ մոր մահվան մասին նորություններից  է իմացել:  

«Մենք գրեթե միաժամանակ ենք թռել: Սկզբում նա՝ Օրսկ, իսկ մինչև Կրասնոդար իմ օդանավը մի փոքր ավելի ուշ էր թռչելու: Ես տեղ հասա, իսկ նա՝ ոչ: Հայրիկս պետք է նրան Օրսկում դիմավորեր: Սակայն ողբերգության մասին մենք նրանից չիմացանք, այլ նորություններից»,- պատմել է Արամը:

Նշենք, որ Վարսիկ Սևոյանը 47 տարեկան էր:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ թռիչքն իրականացնող Ան-148 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի օրը Մերձմոսկվային Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Օդանավում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները զոհվել են: Ուղևորների թվում հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը: Օդանավի երկրորդ օդաչուն՝ հայազգի Սերգեյ Ղամբարյանը, Մոսկվայի բնակիչ էր, 12 տարվա թռիչքային ստաժ ուներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее