▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես տեսակով անընդհատ պետք է սիրահարված լինեմ. Անի Լուպե

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Լուպեն, ով այժմ նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմում:

Անի, մեր զրույցն ուզում եմ սկսեմ Ձեր հետաքրքիր բեմական կեղծանվան նախապատմությամբ. Ինչո՞ւ Անի Լուպե:

-Տարիներ առաջ Հայաստանի իսպանական կենտրոնի հետ էի աշխատում, որտեղ նաեւ Վենսուելայից մի տղա էր երգում: Նա երկու անուն ուներ եւ մեկ ազգանուն ու դա ինձ միշտ հետաքրքրում էր, իմ հարցերից ելնելով` մի օր ասաց, որ ես էլ կարող եմ որպես Անի Գուադա Լուպե անունով ներկայանալ, ինչի հետ ես չհամաձայնեցի: Իսկ երբ նա արդեն վերադառնում էր իր երկիր, ինձ ասաց` եթե լատինոամերիկյան երաժշտություն երգեմ, ուրեմն Լուպե անունով ներկայանամ, ով սիրո աստվածուհին է: Դրանից ժամանակ անց, երբ երեւանյան ակումբներից մեկում աշխատանքի էի անցնում, ինձ հարցրին` ինչպես ներկայացնեն` Անի Գրիգորյա՞ն, ու այդտեղ միանգամից հիշեցի վենեսուելացի ընկերոջս եւ ասացի ոչ, ինձ Անի Լուպե ներկայացրեք: Այդպես էլ մնացի Անի Լուպե:

Անի, գիտեմ, որ հեռուստատեսային նախածերում այնքան էլ չեք սիրում ներկայանալ, սակայն հիմա Ձեզ տեսնում ենք «Ազիզյաններ» սիթքոմում. Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք ի վերջո նկարահանվել:

- Նախ ասեմ, որ հեռուստատեսային նախագծերին դեմ չեմ, պարզապես ես չեմ սիրում դրանցում ներկայանալ, քանի որ նկարահանվելով չես ստանում այն էմոցիան, ինչը տեղի է ունենում կենդանի շփման ժամանակ, օրինակ` թատրոնում: Առաջարկներ ունեցել եմ ու միշտ էլ այս բացատրությամբ մերժել եմ: Իսկ այս անգամ համաձայնեցի, քանի որ Մարությանների թիմը սիրում եմ, մինչ այս սիթքոմն էլ ծանոթ էի նրանց աշխատելաոճին: Ինձ շատ ոգեւորեց նաեւ կերպարս, ում մեջ կարծես թե հավաքված է բոլոր տնային տնտեսուհիներից մի փոքրիկ մասնիկ, կարծում եմ` նրա մեջ ամեն մեկն իրեն կտեսնի: Սա առաջին նախագիծն է, որտեղ նկարվեցի, ամեն դեպքում` ինձ լավ եմ զգում: Ի դեպ` նշեմ, որ Հայկ Մարությանն ինձ պատմեց, որ աշխարհում նման սիթքոմները նկարահանվում են հանդիսատեսով` թատրոնի նման: Հիմա դա պատկերացնելով եմ խաղում ու ինձ անհրաժեշտ էմոցիաները փորձում զգալ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее