▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սիրուն մարդ եմ, կտորըմ սիրուն հանեք. Վարդան Ղուկասյան

Ես սիրուն մարդ եմ, կտորըմ սիրուն հանեք. Վարդան Ղուկասյան

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Որ ուզում են երկիրը քանդել, քանդում են եկեղեցին, ընտանիքը, դպրոցը: Հիմա ՔՊ-ն դա անում է, որովհետև հանձնարարական ունեն դրսի ուժերից, որ այս երկիրն ուզում են քանդել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Հիմա դպրոցից Մեսրոպ Մաշտոցն են հանում, հայոց պատմությունը, Արարատն են հանում: Քանդում են ընտանիքը, եկեղեցին, դպրոցը, ազգայինն էլ վերացնում են»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ «եթե մի թուրք էֆենդի գա, նստի երկրի վարչապետ, նույն գործողությունները պետք է անի»:

***

«Ես մոտավորապես 50 դիմում եմ գրել վարչապետին, լուրջ խնդիրներ կան Գյումրիում: Ինձ պատասխան են տալիս, որ դիմումներն ուղարկեք մարզպետարան, երկրորդ քաղաքի քաղաքապետը չի կարող վարչապետին գրություն ուղարկել»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով. «Ասում են՝ պիտի գրեք մարզպետարան, մարզպետարանը նոր մեզ ուղարկի. հլը չինովնիկական դաստիարակությանը նայեք»:

Դիտեք նաև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее