
Life.panorama.am-ը գրում է.
«Արմենիա» հեռուստաընկերությամբ «Առաջնորդները» հեռուստասերիալի մեկնարկն արդեն տրված է: Չնայած այս սերիալը երկար ժամանակ է, ինչ հասանելի էր համացանցում, այնուամենայնիվ, հեռուստատեսային մեկնարկով այն վարկանիշային սանդղակում առաջին հորիզոնականում է. այս մասին հայտնեց հեռուստասերիալի սցենարի հեղինակ, գլխավոր հերոսուհի Դիանա Գրիգորյանը.
««Առաջնորդները» հեռուստասերիալի ցուցադրումից հետո թեկուզ մեկ օրվա արդյունքների մասին խոսելիս մենք կարող ենք խոսել թվերով, որոնք արձանագրված են՝ «Առաջնորդները» հեռուստատեսային վարկանիշային սանդղակում եղել է առաջին տեղում, ինչի համար ուրախ եմ, թեպետ, չեմ կարող չասել նաեւ, որ այդ հաջողությունը սպասելի էր, որովհետեւ մեր թիմն ամեն բան արել է հեռուստադիտողին գոհացնելու համար: Իհարկե, բացառապես բոլորին գոհացնել չենք կարող, բայց երջանիկ ենք ու շատ շնորհակալ հեռուստադիտողի այն շրջանակին, որոնց շնորհիվ գնահատվեց մեր աշխատանքը»,- նշեց Դիանա Գրիգորյանը:
Քանի որ «Առաջնորդները» հեռուստասերիալը ամիսներ շարունակ համացանցում հասանելի լինելուց հետո սկսեց հեռարձակվել «Արմենիա TV»-ով, կարծիք կա, թե հեռուստասերիալն արդեն ավարտվել է: Այս հարցին ի պատասխան սցենարի հեղինակը նկատեց. «Ոչ, հեռուստասերիալը ավարտված չէ, այն զուգահեռ նկարահանվում է, հիմա համացանցում կա 97 սերիա, որոնք հեռարձակվում են Միացյալ Նահանգների հեռուստադիտողի համար: Առաջիկայում սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումներ»:
Հետաքրքքրվելով, թե որպես հեռուստասերիալի սցենարի հեղինակ, սցենարի ավարտն ուրվագծո՞ւմ է, Դիանա Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցին ես միշտ այսպես եմ պատասխանաում՝ ես փորձում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն մոտեցնել կյանքին, որովհետեւ կյանքն ավելի անհավանական է, քան կինոն, որովհետեւ կյանքում կարող ե ստեղծվել իրավիճակներ եւ այդ իրավիճակներից դուրս գալու խնդիրների լուծումների այնպիսի տարբերակներ, որ դրանք կարող են մարդկային երեւակայության սահամաններից դուրս լինել: Ուստի ինչպես եւ կյանքն իր անկանխատեսելիությամբ, իր հետաքրքիր ապտակներով, այնպես էլ սերիալում սյուժետային փոփոխությունները կլինեն ընթացքում, սյուժեն կզարգանա ինչպես կյանքը՝ իր հունով, հետաքրքիր անակնկալներով ու անկանխատեսելի իրադարձություններով: Ավարտի մասին չեմ մտածել ու չեմ էլ ցանկանում մտածել, որովհետեւ դեռեւս նոր է այս ամենը ու դեռեւս մենք նոր ենք ապրում այս կյանքը, որը կոչվում է «Առաջնորդներ»»:
Հեռուստասերիալում ներգրավված են առաջատար դերասաններ, նրանց կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե ոչ, Դիանա Գրիգորյանը նկատեց. «Մենք շատ լավ անձնակազմ ունենք եւ շատ ենք ցանկանում այս անձնակազմով երկար աշխատել: Անշուշտ կլինեն նոր մուտքեր, բայց թե ովքեր կլինեն նրանք, դեռ չգիտեմ, միայն թե այդ մուտքերը եւս կլինեն շատ անկանխատեսելի, գուցե ԱՄՆ-ից նոր դերասաններ միանան մեզ, հստակ չգիտեմ»:
«Ճանաչելով մարդու էությունը, բանավորությունն ու հնարավորությունները՝ կարողանում ես ճիշտ եւ ճիշտ համապատասխան կերպար ստեղծել իր համար, ինձ շատ է օգնում այն փաստը, որ սցենար գրելիս ճանաչում եմ դիմացինիս: Թերեւս սա է պատճառը, որ արդեն քանի նախագիծ է, մեր անձնակազմը գրեթե չի ենթարկվում փոփոխությունների»,- դերասանական անձնակազմի մասին խոսելիս՝ ավելացրեց «Առաջնորդները» հեռուստասերիալի սցենարի հեղինակը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում