▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ու կորսված Արցախի համար». Բագրատ Սրբազան

«Ո′չ անկնկալում եմ, ո′չ խնդրում եմ, որ իմ կալանքը տնային դառնա, դրսային դառնա: Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ու կորսված Արցախի համար: Եվ մնալու եմ այդ պայքարի մեջ` լինի բանտում, թե գերեզմանում, կապ չունի: Ինչ որոշում ուզում եք, կայացրե′ք: Մեղադրողն ինչքան ուզում է, թող խոսի, հազարավոր էջերով մեղադրանքներ բերի: Այս 2 տարի մեզ անդադար հալածել եք Կառավարության հովանու ներքո, բա սրանց մասին որևէ մեկը չի՞ խոսում: Այո, ես պայքարել եմ ու պայքարելու եմ»,- դատական նիստի հետո հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Ակնհայտ կեղծիքի և փաստական զեղծարարության առումով հաղորդում ենք ներկայացնելու ՔԿ ղեկավարի կամ նրան մոլորեցնողների, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողի նկատմամբ»,- դատական նիստից հետո հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ես ապշած եմ ուղղակի, որ հանրային մեղադրող մարդը կարող է վեր կենալ ու խոսել բաների մասին` համարելով որ դրանք տերմինաբանություն են (ըստ ինձ` վարկաբեկում) և շատ հանգիստ խղճով չպատասխանել հարցի` արդյոք այդ բոլոր գաղտնալսումները փորձաքննություն անցե՞լ են, թե՞ ոչ: Ի՞նչ խղճով եք դուք արտահայտություններ անում, որոնց չեք կարողանալու հետո տեր կանգնել»,- տարակուսեց նա:

***

Դատարանը` Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգեց 3 ամսով: Իր ամփոփիչ խոսքում Բագրատ Սրբազանը կրկին հիշատակեց, որ ամենաբարձր ամբիոններից հնչել են զրպարտանքներ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից և որևէ պատիժ չեն կրել:

***

Այսօր դատական նիստի ավարտին իր ելույթում Բագրատ Սրբազանը բացահայտումներ կատարեց. «Գուցե ես հիմա նախաքննական գաղտնիք եմ բացում, բայց պիտի ասեմ` ի՞նձ ինչ` գաղտնիք է, թե չէ: Հարգարժան դատավո′ր, ձեզ շրջանցել են, ինձ ու Լիդիա Մանթաշյանին կանչել են Քննչական կոմիտե, որ ծածկադմփոց անեն խայտառակ հայտարարությունը: Այն տեսքտը, որի վրա գրված է, թե իմ ձեռքով է գրված, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ ես գիտեմ, թե որտեղից է եկել: Ես ողջամիտ կասկած ունեմ, որ իրենք են սարքել և դրել մեր պահարաններում կամ մեկ այլ տեղ: Այդ թուղթը կարդալուց հետո, եթե իրոք ես գրած լինեի, ինձ պետք էր ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան, որ ինձ հետևեն, որ ես այդ արարքները չգործեմ: Միայն մեկ տվյալ կասեմ` էդ թղթում գրված է, որ ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից: Ես պլանավորում եմ 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք և 24 ժամ անդադար ռմբակոծել: Հիմա սա հոգեկան խանգարում ուենցած մարդու գրվածք չէ՞, ես մի բառ չեմ չափազանցնում: Եվ ձեր ՔԿ ղեկավարն ասում է` իմ ձեռքով գրված ահաբեկչական պլանավորում: Դե բե′ր, փաստի′, առանց ձեռագրաբանական փորձաքննության ինչպե՞ս եք մարդկանց դատում, վերագրում արարք, որը նա չի կատարել»:
Նա նաև կրկին հիշեցրեց, որ ուխտել է` ուր էլ լինի, «քանի դեռ սրանք իշխանություն են, իր պայքարը չի դադարելու: «Խղճում եմ այն մարդկանց, ովքեր մտել են սրա տակ»,- անկեղծացավ Սրբազանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее