Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը պատմել է, որ շուտով կրկին որպես դերասանուհի կներկայանա, բայց այս անգամ նա վախենում է հեռուստադիտողի արձագանքներից.
«Վերջերս նկարահանվեցի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» մի քանի մասանոց ֆիլմում, որն արդեն ցուցադրվում է ԱՄՆ-ի հեռուստադիտողի համար, հայաստանյան ցուցադրությունը եւս չի ուշանա: Դեռ ԱՄՆ-ում Գոռ Վարդանյանի հետ ընտանիքներով մտերմացանք, ու Գոռն ինձ խոստացավ, որ որեւէ նախագիծ իրականացնելիս ինձ անպայման կհրավիրի: Խոստմանը հավատարիմ մնալով՝ ավելի ուշ Գոռն ինձ առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում, ինչն էլ սիրով ընդունեցի: Թեպետ պետք է նշեմ նաեւ, որ կոնկրետ այս դերը կերտելու համար դժվարություններ եմ ունեցել, քանի որ այստեղ ես մարմնավորում եմ թեթեւաբարո մի կնոջ, ում միայն փողն է հետաքրքրում, որի արդյունքում ամեն ինչ կորցնում է: Իհարկե, ես հասկանում եմ, որ դերասանը ամեն կերպար պետք է մարմնավորի, բայց ելնելով նրանից, որ մենք ապրում ենք Հայաստանում, ունենք մեր ազգային անխախտ մենթալիտետը, մի փոքր ռիսկային էր նման կերպարով ներկայանալը»,- պատմեց Իվետան ու շարունակեց.
«Սկզբում շատ էի վախենում արձագանքներից, անկեղծ ասած, մինչ օրս էլ դեռ վախով եմ սպասում մեր երկրում ցուցադրությունից հետո տարածվող արձագանքներից: Իմ կերպարը ենթադրում էր մի քիչ բաց ու համարձակ տեսարաններում ներկայանալ, բայց հույսով եմ, որ մարդիկ այն կընկալեն որպես դեր եւ ինձ հետ չեն նույնացնի: Կցանկանամ, որ այս կերպարի մեջ ոչ թե տեսնեն միայն համարձակ կերպարի, այլեւ շատ կցանկանայի, որ այն ինչ-որ իմաստով ուսուցողական լիներ, ըստ որի կանայք, տեսնելով այս կնոջ վատ կյանքը, փորձեին հեռու մնալ այդպիսին դառնալուց, փորձեն դաս քաղել նրա չստացված կյանքից, չվազել նյութականի հետեւից ու այդ ճանապարհին չկորցնել եսը, ինքնասիրությունը»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում