Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրեր առաջ հայտնի երգիչ Դիմա Բիլանի մերձմոսկովյան առանձնատունը թալանել են: Ըստ տեղեկությունների` երգչի առանձնատնից կողոպտիչներն իրենց հետ տարել են Բիլանի չհրկիզվող պահարանը, որի մեջ են եղել 9 միլիոն ռուբլի, երգչի թանկարժեք ժամացույցը և տեղեկություններ պարունա
«Երեկոյան ուշ ես վերադարձա տուն և շոկ ապրեցի: Առանձնատանս դուռը ջարդված էր: Ես պարզապես կոտրված եմ և հիասթափված»,- ասել է Դիմա Բիլանը:
Տեղեկացնենք, որ այս պահին ոստիկանները շարունակում են հետաքննությունը: Հատկանշականն այն է, որ անձամբ երգիչը ոստիկաններին է հայտնել մի քանի անձանց անուններ, որոնց որ կասկածում է կողոպուտն իրագործելու մեջ: