▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ուղղակի իմ ամուսնու ֆանատն եմ. Ծովինար Մարտիրոսյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը զրուցել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ, ով դերասան Նարեկ Հայկազյանի կինն է:

Ծովինար, առաջինը ուզում եմ հետաքրքրվել այս շրջանի Ձեր զբաղվա-ծությունից:

Զբաղված են թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում, ինչպես նաեւ դասավանդում եմ Գաբրիել Սունդուկյանի թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան թատերական ստուդիայում: Նշեմ նաեւ, որ դասավանդման աշխատանքս իրականացնում եմ նաեւ «Հայացք» հեռուստաստուդիայում:

Հեռուստատեսային աշխատանքին վերադառնալու ծրագրեր չկա՞ն:

Ոչ, դեռեւս հեռուստատեսային նախագծերում զբաղված լինելու ծրագրեր չունեմ:

Ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին Ձեզ ավելի քիչ ենք տեսնում 

եթերում, առաջարկներն են պակասել, թե առաջարկվող պայմանները 

Ձեզ չեն բավարարում:

Թե մեկը, թե մյուսը: Գոհացնող առաջարկներ չկան, թեեւ խոստովանեմ՝ ցանկություն էլ առանձնապես չունեմ, ինչեւէ լավ առաջարկի դեպքում՝ կմտածեմ:

Ծովինար, ինչպես հասկանալի է՝ թատրոնի զբաղվածությունը մշտական է. այդտեղ ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:

Հիմա աշխատում ենք «Պեպո» ներկայացման վրա. հուսամ շուտով այն կներկայացնենք հանդիսատեսի դատին: Այստեղ փոքրիկ, բայց մեծ գունապնակ ունեցող  կերպարով եմ հանդես գալիս, խոսքը Նատելլայի կերպարի մասին է: Նաեւ զբաղված եմ «Արծվաբույն» պիեսում, որտեղ Սոնայի կերպարն եմ մարմնավորում:

Ձեր թույլտվությամբ զրույցը տեղափոխենք անձնական տիրույթ. Դուք ունեք շատօրինակելի ընտանիք. հետաքրքիր է, ո՞րն է Ձեզ 

համար կատարյալ ընտանիք ունենալուկարեւոր պայմանները:

Այս հարցին մեկ բառով կարող եմ պատասխանել՝ սերը:

Կխնդրեմ մի փոքր որդիներից պատմել, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, 

որեւէ կերպ ազդում եք նրանց ցանկությունների ու նախընտրությունների 

վրա:

Ավագ որդիս՝ Անրին, ֆուտբոլով է զբաղվում, իսկ փոքրիկ տղաս՝ Արշակս, մեր տան ուրախությունն է: Շեշտեմ, որ բացարձակ չեմ ազդում երեխաներիս նախասիրությունների վրա:  Ես սիրում ու պաշտում եմ նրանց, եւ ինձ իրավունք չեմ վերապահում խառնվել նրանց ցանկությունների մեջ, պարզապես կողքից հետեւում եմ, որ հանկարծ չսխալվեն:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее