▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ունեմ երեք ձեռքբերում, որոնք ինձ տրվել են Աստծո կամոք. Լայանա

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Հանգստյան օրերը երգչուհի Լայանայի համար տոնական են անցել, իսկ տոնական տրամադրության պատճառը երգչուհու ծննդյան օրն է եղել: Մեզ հետ զրույցում Լայանան նշեց, որ մեծանալուց չի վախենում: 

«Ես լավատես մարդ եմ ու շատ դրականորեն եմ ընդունում յուրաքանչյուր տարիք: Եթե մեծանում ես, նշանակում է ապրում ու վայելում ես այս հրաշք կյանքը: Շատ կարեւոր է, որ իզուր չեն ապրածդ տարիները, մեծանալ, նշանակում է աճել մասնագիտական ասպարեզում, ինչպես նաեւ ընտանիքում: Մեծանալ նշանակում է համալրել ընտանիքդ, ապրածդ ամեն օրն իմաստով լցնել: Հիմա ուրախությամբ եմ ասում` դարձա 31 տարեկան»,- մեզ հետ զրույցում նշեց Լայանան ու միաժամանակ նկատեց, որ ծննդյան օրը փոքր-ինչ տխրում է. 

«Նույնիսկ չգիտեմ` սիրում եմ ծննդյանս օրը, թե ոչ: Մի տեսակ զգում եմ, որ տխրում եմ այդ օրը, կամ էլ գուցե առավել զգացմունքային եմ դառնում, որովհետեւ զգում եմ, թե ինչքան մարդ, հարազատ ու ընկեր է հիշում եւ շնորհավորում ինձ»:

Լայանան իր կյանքում երեք ձեռքբերում է առանձնացնում. 

«Ես ունեմ երեք ձեռքբերում, որոնք ինձ տրվել են Աստծո կամոք, դրանք են` ընտանիքս, մասնագիտությունս եւ ընկերներս: Այս երեքով լիարժեք եմ ինձ զգում»,- հավելեց նա:

 Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее