▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ունեմ դրա օրինական իրավունքը. Աշոտյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրելու մասին

ՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում  գրում  է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և զլմներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։

 

 

 

 

 

 

 

 

Սույնով տեղեկացնում եմ, որ.

• Ես ստորագրել եմ միջնորդության տակ։
• Ես ունեմ դրա օրինական իրավունքը։
• Որևէ մեկը չի կարող արգելել ինձ օգտվել իմ ազատություններից և իրավունքներից։
• Գործի առնչությամբ ամբողջությամբ կիսում եմ ՀՀԿ և ՀՀԿ խմբակցության հայտարարությունների մեջ տեղ գտած քաղաքական գնահատականները։

 

 

 

 

 

 

 

 

 

• Մենք ունեցել ենք և գուցե կրկին ունենանք քաղաքական տարաձայնություններ, ու հենց բազմակարծությունն է իրական ժողովրդավարության հիմքը։ 
• Ատելության և անհանդուրժողականության արհեստական և ուղղորդված քարոզչությունը անընդունելի է, իսկ ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում։

Նման պահվածքը գնահատում եմ նաև երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ուշադրություն շեղելու չհաջողված փորձ»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ն հրապարակել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее