▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ու Իվետան անհամբերությամբ սպասում ենք այդ օրվան. Արամ MP3

Ես ու Իվետան անհամբերությամբ սպասում ենք փետրվարի 11-ին. Արամ MP3

Life.panorama.am-ը գրում է. Փետրվարի 11-ին ժամը 18:30-ին Դալմա Գարդեն մոլում կկայանա Արամ MP3-ի եւ Իվետա Մուկուչյանի տեսահոլովակի պրեմիերան. Այդ օրը սիրված երգիչների երկրպագուները կարող են գեղեցիկ երեկո անցկացնել՝ ներկա գտնվելով ոչ միայն տեսահոլովակի պրեմիերային, այլեւ փոքրիկ համերգին.

«Ես ու Իվետան արդեն անհամբերությամբ սպասում ենք փետրվարի 11-ին, քանի որ այդ օրը կներկայացնենք մեր համատեղ աշխատանքը, նաեւ կլինի գեղեցիկ հանդիպում մեր երկրպագուների հետ: Ի դեպ՝ նախապես չէինք պլանավորել, որ պրեմիերան կայանա Սուրբ Սարգսի տոնին, սակայն անկախ մեզանից եղավ գեղեցիկ համընկնում: Այդ օրը լինելու է շատ բարձր տրամադրություն ու լավ հիշողությունների օր. Մեր երգի պրեմիերայից հետո, կարծում եմ, Հայաստանում գարուն կգա, քանի որ այն շատ ուրախ, ռիթմիկ, գունավոր ու գարնանային  երգ է: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ օրվանից սկսած մարդկանց միջից ձմեռը դուրս գա կայքին  ժպիտով պատմեց Արամը:

Երգը կոչվում է «Դաշտերով», որի երաժշտության հեղինակը դիջեյ Սերժոն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Պատմելով երգի նախապատմությունը՝ Արամը նշեց.

«Ես ու Իվետան շատ էինք ուզում մի հետաքրքիր աշխատանք ներկայացնել: Որոշ քննարկումներից հետո հասկացանք, որ ուզում ենք հենց այս ոճում ներկայանանք. Երգը պետք է լիներ ուրախ, ռիթմիկ ու պարային: Հետագայում խոսեցինք Սերժոյի հետ, ով գրեց երաժշտությունն ու գործիքավորումը կատարեց, իսկ Ավետն էլ հեղինակեց երգի խոսքերը»:

Հարցին, թե ինչի հետ է կապված երգի անվանումը, Արամը նկատեց.

«Երկար մտածում էինք, թե ինչպես կոչենք երգը, արդյունքում որոշեցինք, որ այն պետք է կոչվի «Դաշտերով»: Երգը պատմում է աղջկա ու տղայի մասին, թե ինչպես են նրանք հեռավորության վրա կարոտում միմյանց ու ասում, որ դաշտերով, լեռներով ու սարերով կանցնեն՝ իրար հասնելու համար: Կարծում եմ ուրախ ու հետաքրիր անվանում է ու լավ է հնչում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее